Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Երբ դու սկսում ես հավատալ քեզ

Երբ դու սկսում ես հավատալ քեզ
09.11.2025 | 13:01

Միայն դու կարող ես…

Քայլել քո ճանապարհը։

Շեղվել, ընկնել, բայց նորից բարձրանալ։

Միայն դու կարող ես

բացել փակ դռները։

Մտնել այնտեղ, որտեղ ուրիշները վախեցան։

Հավատա քեզ,

քանի որ միայն դու կարող ես։

Սխալվել, բայց չկորցնել քո լույսը։

Ձայներ կան, որ կասեն՝

«Չես կարող»…

բայց քո ձայնը ավելի բարձր է։

Անել առաջին քայլը՝

նույնիսկ երբ դողում ես։

Ազատել մոլորված երազները։

Վերածել վախը քաջության։

Լռության մեջ լսել

սրտիդ ձայնը։

Սկսել… հենց հիմա։

Հասնել այնտեղ,

որտեղ երազներդ են սպասում քեզ։

Եվ հիշիր՝ աշխարհը փոխվում է

այն օրը, երբ դու սկսում ես հավատալ քեզ։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 8256

Մեկնաբանություններ